Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը ենթարկվել Է հաքերների գրոհին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը, կայքում սուտ հաղորդագրություն է հայտնվել այն մասին, թե Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին իբր նշանակվել է երկրի գյուղատնտեսության նախարար, իսկ գերատեսչության ներկայի ղեկավար Օթար Դանելիան իբր լինելու Է նրա տեղակալը:

 

«Ապատեղեկատվությունն այն մասին, թե Նոդար Խադուրին իբր նշանակվել Է երկրի գյուղատնտեսության նախարար, իսկ Օթար Դանելիան լինելու Է նրա տեղակալը, կայքում հայտնվել Է կիբեռգրոհի հետեւանքով»,-նշում Է գերատեսչությունը:

 

Մեկնաբանությունը բովանդակում Է բոլոր ԶԼՄ-ներին ուղղված խնդրանք՝ չտարածել չստուգված հաղորդագրություններ եւ գերատեսչությունում նշանակումների վերաբերյալ կարեւոր տեղեկատվությունը ճշտել գյուտատնտեսության նախարարության մամուլի ծառայությունում, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: