Անսովոր ցուրտ եղանակ Է հաստատվել Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշի նահանգում, ցրտերի պատճառով 31 մարդ Է մահացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Ութ մարդ մահացել Է նահանգի արեւելքում, որտեղ երկու օրում ջերմաստիճանն իջել Է ըստ Ցելսիուսի մինչեւ պլյուս հինգ աստիճան, եւս վեցը մահացել են Աուդի մարզում, չորս հոգի՝ Մերաթ եւ Քանփուր բնակավայրերում, յոթը՝ Մորադաբադ քաղաքում, վեցը՝ Ալիգարհում, նշել Է Zee News հեռուստաալիքը:

 

Ավելի քան 150 գնացքների երթեւեկությունը չեղյալ Է հայտարարվել ջերմաստիճանի նվազման եւ թանձր մառախուղների պատճառով: Նաեւ չեղյալ են հայտարարված մի շարք ավիաչվերթներ, դժվարացած Է մարդատար տրանսպորտի երթեւեկությունը:

 

Իշխանությունները որոշել են մինչեւ դեկտեմբերի 28-ը փակել տեղական դպրոցները: Օդերեւութաբանների տվյալներով՝ տարածաշրջանի համար անսովոր ցուրտ եղանակը կպահպանվի եւս մի քանի օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: