Այսօր ուժի մեջ է մտնում Զենքի առեւտրի մասին ՄԱԿ-ի համաձայնագիրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է Twitter-ի ՄԱԿ-ի էջում:
Axar.az-ը հայտնում է, որ Ադրբեջանը հրաժարվել է միանալ այդ համաձայնագրին եւ չի ստորագրել այն:
ՄԱԿ-ը հայտնում է, որ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 50 երկրների կողմից վավերացվելուց 3 ամիս հետո: Ներկայում այդ համաձայնագիրն արդեն ստոագրել են 60 երկրներ: Հետխորհրդային տարածքից համաձայնագիրը ստորագրել են Վրաստանը, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Ուկրաինան եւ Էստոնիան: Կոնվենցիան հաստատել են նաեւ աշխարհում 10 ամենաշատ զենք արտահանող երկրներից 5-ը' Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան:
Համաձայնագիրը ստորագրվել է 2013 թվականի հունիսի 4-ին' Նյու Յորքում: Համաձայնագիրը նախատեսված է աշխարհում զենքի ապօրինի շրջանառությունը կանխելու համար: Փաստաթուղթը նաեւ սահմանում է սովորական զենքի արտահանման մեջ նոր չափանիշները: