Ամերիկյան Apple ընկերությունը վերաբացել է ռուսական Apple Store առցանց խանութը, որը փակվել էր դեկտեմբերի 16-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, ընկերությունը հայտարարել է, որ առցանց խանութի փակումը Ռոսաստանում պայմանավորված էր ռուբլու փոխարժեքի չափազաց կտրուկ տատանմամբ:
Խանութում բարձրացել է ընկերության արտադրանքի գինը: Մասնավորապես, ընկերության արտադրած վերջին մոդելի iPhone-ների գինը բարձրացել է 35 տոկոսով: