Մալայզիայում գրեթե 132 հազար բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները մոլեգնող ջրհեղեղի պատճառով: Ինչպես դեկտեմբերի 27-ին հաղորդել Է ԲԵՌՆԱՄԱ լրատվական գործակալությունը, տարերքն արդեն ընդգրկել Է թագավորության ութ նահանգ: Դրանցից մի քանիսում՝ Քելանթանում, Պահանգում, Ջոհորում, Պերակում, Տրենգանուում իրադրությունը վատթարանում Է, տեղեկաց նում Է «Արմենպրես»-ը:

 

Սպասվում Է, որ երկրի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակը դեկտեմբերի 27-ին կժամանի առավել տուժած Քելանթանի նահանգ, որտեղ անձամբ կվերահսկի գաղթականների տեղավորման աշխատանքները: Կառավարության ղեկավարը նախօրյակին ստիպված Էր ընդհատել իր այցն ԱՄՆ եւ վերադառնալ հայրենիք:

 

Փրկարարները դժվարությամբ են հասնում հեռավոր շրջաններ, քանի որ շատ գետերի ջրի մակարդակը թույլատրելի առավելագույն նորմաները գերազանցում Է մի քանի մետրով: Բացի այդ, օդային հաղորդակցությունը դժվարացած Է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Մինչդեռ օդերեւութաբանները եղանակի հետագա վատացում են կանխատեսում հատկապես երկրի արեւելքում, որտեղ կիրակի օրն սպասվում Է տեղումների սաստկացում:

 

Տարվա այս ժամանակ Հարավարեւելյան Ասիայի մի շարք երկրներում հաճախակի անձրեւներ են դիտվում, սակայն Մալայզիայում դրանց ինտենսիվությունը ռեկորդային Է դարձել վերջին տասը տարվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: