Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանն իր պատմության մեջ առաջին անգամ սկսել Է ազգային դրամական համակարգի համար 100 ֆունտ ստեռլինգ արժողությամբ մետաղադրամների հատումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մետաղադրամը, որի դիմերսին պատկերված Է կառավարող միապետի՝ Եղիսաբեթ Բ-ի կիսադեմը, իսկ դարձերեսին՝ Բիգ Բենի աշտարակը, շրջանառության մեջ կդրվի 2015 թվականի առաջին օրը»,- հայտարարել Է դրամահատարանի ներկայացուցիչը:
Ժամացույցի զանգերով Բիգ Բեն աշտարակին, որը մտնում Է Վեստմինստերյան պալատի համալիրի մեջ, 2012 թվականին խորհրդարանի օրենսդրական ակտով շնորհվել Է «Եղիսաբեթյան» անունն ի պատիվ թագուհու: Արդյունքում՝ վճարամիջոցը, որը պարունակում Է երկու ունցիա արծաթ, արդեն ստացել Է «եղիսաբեթյան հարյուրանոց» ոչ պաշտոնական անվանումը: Դրա արժողությունը կրկնակի գերազանցում Է 50 ֆունտ ստեռլինգ ամենախոշոր թղթադրամի անվանական արժեքը, որը շրջանառության մեջ Է Մեծ Բրիտանիայում:
Ընդամենը կհատվի 50 հազար նման մետաղադրամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: