Աշխարհի ամենահարուստ մարդիկ այս տարի իրենց միագումար կապիտալն ավելացրել են 92 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է գործարար նորությունների Bloomberg ամերիկյան գործակալությունը:

 

Նրա գնահատմամբ՝ Երկրագնդի 400 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն արդեն կազմում է մոտավորապես 4,1 տրիլիոն դոլար: Նրանցից առավել հաջողակներն են դարձել Alibaba չինական առցանց-ռիթեյլերի համահիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման, Dalian Wanda Group ներդրումային ընկերության սեփականատեր Վան Ցզյանլինը, ինչպես նաև Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: