Աշխարհի ամենահարուստ մարդիկ այս տարի իրենց միագումար կապիտալն ավելացրել են 92 մլրդ դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է գործարար նորությունների Bloomberg ամերիկյան գործակալությունը:
Նրա գնահատմամբ՝ Երկրագնդի 400 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունն արդեն կազմում Է մոտավորապես 4,1 տրիլիոն դոլար: Նրանցից առավել հաջողակներն են դարձել Alibaba չինական առցանց-ռիթեյլերի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Ջեկ Ման, Dalian Wanda Group ներդրումային ընկերության սեփականատեր Վան Ցզյանլինը, ինչպես նաեւ Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի ղեկավար Ուորեն Բաֆեթը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: