Հունվարի 6-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ», «Օպել» և «ՎԱԶ-11193» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-11193»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Նորամարգ գյուղից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհի 2-րդ կմ-ին «Մերսեդես-Բենս» մակնիշի ատոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե պատնեշի, ինչի հետևանքով 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 5-ին, ժամը 14.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան փողոցի թիվ 1/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 5-ին, ժամը 01.00-ին, Երևանի Տ.Պետրոսյան փողոցի թիվ 38 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի, ապա մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
«Սամանդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 5-ին, ժամը 01.30-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում' «Արմենիա» ՀԲԿ-ի դիմաց, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդները և «Օպել»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

Հունվարի 5-ին, ժամը 16.20-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 55 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 5-ին, ժամը 17.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 5-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Շևրոլետ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

Հունվարի 5-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 36/3 հասցեի դիմաց իրար են բախվել «Օպել Վեկտրա», «Օպել Աստրա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 5-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ճանապարհի 6-րդ կմ-ին «Նիսան-Մարչ» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին' Մարմարաշեն գյուղի հատվածում, իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Ֆոլքսվագեն-Վենտո» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

Հունվարի 5-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները և «Օպել»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Մյասնիկյան փողոցի թիվ 24 հասցեի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի և տեղափոխվել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հունվարի 5-ին, ժամը 18.30-ին, Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ճանապարհի վերջնամասում «Նիսան X-Տրաիլ» մակնիշի ավտոմեքենա է բախվել բետոնե արգելապատնեշի:
Վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: