AirAsia ավիաընկերությանը պատկանող կործանված ինքնաթիռի «սև արկղերի» ազդանշանը փոխանցվում է օդանավի պոչային հատվածի հայտնաբերման վայրից մոտ 300 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մուլդոկոյին:

 

Նրա խոսքով՝ յոթ ջրասույզ ուղարկվել է ուսումնասիրելու «սև արկղերի» հայտնաբերման ենթադրյալ տարածքը: Ընդ որում, Մուլդոկոն նշել է, որ «վիզուալ կերպով սև արկղերը դեռ չեն նկատվել»:

 

Միևնույն ժամանակ, ջրասույզների մեկ այլ խումբ շարունակում է աշխատել այն տարածքում, որտեղ գտնվում է օդանավի պոչային հատվածը՝ 34-37 մետր խորության վրա:

 

Նրանց հանձնարարված է ներթափանցել ինքնաթիռի այդ հատվածը, ուսումնասիրել այն՝ սև արկղերը հայտնաբերելու համար, ինչպես նաև սկսել վեր հանելու գործողությունը: