Ամերիկյան The New York Review պորտալը հրապարակել է ֆինանսիստ և բարերար Ջորջ Սորոսի հոդվածը, որը նվիրված է Ուկրաինայի հարցով նորացված դիրքորոշմանը, որը պետք է զբաղեցնի Արևմուտքը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

 

Սորոսը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցները «ավելի հզոր ազդեցություն են գործել, քան որևէ մեկը կարող էր պատկերացնել»' առաջին հերթին նավթի գների արագ անկման պատճառով:

 

Ֆինանսիստը նշում է, որ պատժամիջոցների ընդլայնումը կարող է հանգեցնել Ռուսաստանի դեֆոլտի, որը կլինի անցանկալի արդյունք բոլորի համար, հատկապես եվրագոտու: Այս առումով, նա գտնում է, որ անհրաժեշտ է մեծացնել ոչ թե ճնշումը Ռուսաստանի վրա, այլ Ուկրաինայի աջակցության մակարդակը:

 

Սորոսը նաև ընդգծել է, որ Կիևին տրվող ներկայիս ֆինանսական աջակցության մակարդակը ԵՄ-ի կողմից աղքատիկ է և չի համապատասխանում ժամանակի պահանջներին:

 

Սորոսի երկարաժամկետ առաջարկը բաղկացած է վեց կետերից: Նրանցից յուրաքանչյուրը կարող է իրականացվել անկախ մյուսներից:

 

Նշված հիմնադրամներում այժմ ավելի քան 60 մլրդ դոլար գումարային միջոցներ կան, որոնց մասին ԵՄ երկրներից ոչ մեկը հայտ չի ներկայացրել: