Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը' պահանջելու Ուկրաինայից 3 մլրդ դոլար վարկի վաղաժամկետ մարումը, սակայն որոշումը դեռևս չի կայացվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին:
Նա բացատրեց, որ Ուկրաինան խախտել է վարկի մարման պայմանները:
«Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը այդ վարկի վաղաժամկետ մարումը պահանջելու համար: Սակայն տվյալ պահին տվյալ որոշումը դեռևս չի ընդունվել», - ասել է Սիլուանովը: