ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ոչ մեծ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայան տանող ճանապարհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսաքին հայտնել է, որ վթարի են ենթարկվել Քերիի ավտոշարասյան երկու ավտոմեքենաներ: «Քարտուղար Քերին գտնվում Էր դրանցից մեկում: Նա եւ նրան ուղեկցողները չեն տուժել»,-Փսաքիի խոսքը մեջբերել Է Reuters գործակալությունը:

 

Նա նաեւ նշել Է, որ ավտոմեքենաներից մեկը շարքից դուրս Է եկել, բայց պետքարտուղարը գտնվում Էր մյուս մեքենայում, որը օդանավակայան Է հասել առանց նոր պատահարների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: