Երեխայի վիճակը կայուն ծանր է, և երեխան այժմ գտնվում է Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին այսօր' կառավարության նիստի ժամանակ, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Հաջողվել է բազմագործոն օրգանների անբավարարությունից երեխային հանել: Ուշադրության կենտրոնում է ուղեղի հյուսվածքի տուժած հատվածը: Այս պահին դրական միտում է այն, որ երեխային սկսել են կերակրել զոնդով: Անհրաժեշտ դեղորայքով և սարքավորումներով երեխան ապահովված է: Օրական երկու անգամ առաջատար մասնագետների կողմից անցկացվում են խորհրդակցություններ»,- ասաց Մուրադյանը:
Նա նշեց, որ վերջին տվյալներով ևս լաբորատոր տվյալների աննշան դրական փոփոխություններ կան: