«Ալ-Քաիդա» ծայրահեղական խմբավորման առաջնորդը, ով գլխավորում է ահաբեկչական կազմակերպության Եմենի մասնաճյուղը, ստանձնել է Փարիզի ահաբեկչությունների պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Նշվում է, որ այդ հայտարարությունը խմբավորման առաջնորդն արել է տեսահաղորդագրությունում:
Ավելի վաղ Եմենի կառավարությունը հետաքննություն էր սկսել «Արաբական թերակղզում «Ալ- Քաիդա»» կազմակերպության՝ Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունենալու առնչությամբ: