Եվրոգոտում պարտային ճգնաժամը հաջողվել Է վերցնել վերահսկողության ներքո, բայց այն տակավին հաղթահարված չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Ամենից առաջ Եվրոպան մինչ օրս չի վերադարձրել վստահությունն իր մ րցունակության նկատմամբ, ասել Է նա:

 

Մերկելի խոսքով՝ Եվրոպայի երկրները պետք Է նոր աշխատատեղեր ստեղծեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային տեխնոլոգիաները, հաղորդել Է Deutsche Welle-ն:

 

Ինչպես ընդգծել Է Գերմանիայի կանցլերը, եվրոգոտու զարգացման պատասխանատվությունը կրում են քաղաքական գործիչները: «Մեզ անհրաժեշտ Է դեպի տնտեսական աճը կողմնորոշված, կշռադատված տնտեսական քաղաքականություն»,- ասել Է նա:

 

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայի փոխկանցլեր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Զիգմար Գաբրիելը Եվրամիության երկրներին կոչ Է արել ավելի վճռականորեն ձեռնամուխ լինել կառուցվածքային բարենորոգումներին: Գաբրիելը նաեւ նշել Է, որ Գերմանիայի կառավարությունը բարձր Է գնահատում Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված բազմամիլիարդանոց ներդրումային ծրագիրը:

 

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Եվրոպայի կենտրոնական բանկը 2015 թվականի մարտից ձեռնամուխ կլինի երկրորդային շուկայում ամսական մինչեւ 60 միլիարդ եվրո գումարի ակտիվների գնմանը եւ կշարունակի այն մինչեւ գնաճի կայուն բարելավումը կամ Էլ մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի վերջը: