Միացյալ Նահանգների Boeing եւ SpaceX ընկերությունները մտադիր են Միջազգային տիեզերակայան ինքնուրույն NASA-ի աստղագնացներ ուղարկել 2017 թվականին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Մեկ մարդու ուղեծրային համալիր հասցնելը, ինչպես այս երկու ֆիրմաների ներկայացուցիչները հայտարարել են Հյուսթոնում կայացած մամուլի ասուլիսում, ԱՄՆ-ի իշխանությունների վրա կնստի 58 միլիոն դոլար:

 

Ներկայում միջազգային անձնակազմերը Միջազգային տիեզերակայան են թռչում միայն ռուսական «Սոյուզներով»: ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչության տնօրեն Չառլզ Բոլդենի խոսքով՝ ռուսաստանյան կողմի օգնությամբ մեկ աստղագնացի ուղեծրային համալիր հասցնելը NASA-ի վրա նստում Է մոտավորապես 71 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: