Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստացել է հատկացնել 1,5 մլրդ դոլարԱղքատ երկրներում երեխաների պատվաստումների ֆինանսավորման համար, իսկ ամերիկացի միլիարդատեր բարեգործ Բիլ Գեյթսը՝ 1,55 մլրդ դոլար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Այս մասին հայտարարվել է երեքշաբթի օրը Բեռլինում Global Alliance for Vaccines and Immunisation (GAVI) Պատվաստման և իմունացման գլոբալ դաշինքի համաժողովում:

 

GAVI-ի համաշխարհային դոնորները պարտավորվել են ընդհանուր 7,5 մլրդ դոլար ուղղել աղքատ երկրներում փորլուծության, թոքաբորբի, հեպատիտ B-ի, կարմրուկի դեմ 300 մլն երեխայի իմունացման համար:

 

Բացի Մեծ Բրիտանիայից՝ GAVI-ի դոնորների թվում են Գերմանիան, որը 600 մլն եվրո է հատկացրել, ԱՄՆ-ը, Նորվեգիան:

 

Աշխարհի աղքատ երկրներում 20 երեխայից մեկը մահանում է ինֆեկցիոն հիվանդություններից՝ կյանքի առաջին 5 տարիների ընթացքում: GAVI-ն իր առջև նպատակ է դրել մինչև 2020թ. այդ հարաբերակցությունը կրկնակի կրճատել՝ մինչև 1-ը 40-ի: