Փետրվարի 3-ին Փարիզում եւ Լիոնում ութ մարդ Է ձերբակալվել իսլամիստների դեմ պայքարի հատուկ գործողության արդյունքում, որոնք մասնակցել են Սիրիա կամավորներ ուղարկելուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը:
ՆԳ նախարարը հիշեցրել Է, որ մեկ շաբաթ առաջ երկրի հարավում ձերբակալվել Էր հինգ մարդ, որոնք զբաղվում Էին կամավորների հավաքագրմամբ եւ նրանց Սիրիա ուղարկելով՝ մարտական գործողություններին մասնակցելու նպատակով:
«Այս գործողությունը հաստատում Է ահաբեկչության դեմ պայքարելու Ֆրանսիայի իրավակարգի ուժերի մտադրությունը»,-ասել Է նախարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: