2015 թվականի հունվարին Հայաստանի 67 հազար 351 քաղաքացի է այցելել Վրաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 3-ին հաղորդել է հանրապետության ՆԳ նախարարության տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտը: Իսկ ընդամենը նշված ժամանակահատվածում Վրաստան է այցելել 309 հազար 467 օտարերկրացի, ինչը 3 տոկոսով պակաս է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշից:

 

«Նովոստի Գրուզիա»-ն նշում է, որ այցելուների թվով առաջին տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ 92 հազար 844, երկրորդ տեղում՝ Թուրքիայի քաղաքացիները՝ 84 հազար 368, երրորդում՝ Հայաստանի քաղաքացիները: Այդ ցուցակում ռուսաստանցիներն զբաղեցնում են չորրորդ հորիզոնականը՝ 40 հազար 150:

 

Հունվարին Եվրամիության երկրներից Վրաստան է այցելել 7 հազար 576 մարդ, Ուկրաինայից՝ 7 հազար 350 քաղաքացի: