Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ, նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկ ացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել: