Մարգարա-Վանաձոր-Տաշիր միջպետական ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, փետրվարի 9-ի ժամը 18:00-ի դրությամբ,սաստիկ բքի և առատ ձյան պատճառով 2 ծանրաքաշ մեքենաներ արգելափակվել են, որի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Սպիտակի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից տարվում են աշխատանքներ ճանապարհը բացելու ուղղությամբ:

 

 

Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: