Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ, նախորդ շաբաթվա ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 6 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում:

 

Թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով ստացված 2 ահազանգերի դեպքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել, մեկի ահազանգի դեպքում ապօրինաշինությունը կանխվել է: Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 6 արձանագրություն է կազմվել: