armsport.amԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցություններ վարել իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Անգլիայի 20-ակի չեմպիոնը 24-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է շաբաթական 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ, իսկ իսպանացու հրաժարագինը կկազմի 50 մլն ֆունտ:

Mirror-ի համաձայն՝ Դե Խեայի գործակալ Ժորժե Մենդեշը պնդում է, որ դարպասապահի հրաժարագինը լինի երկու անգամ ավելի քիչ: «Մանչեսթեր Յունայթեդի» հետ իսպանացու պայմանագիրն ավարտվում է 2016 թվականի ամռանը: