Արարատի մարզային փրկարարական վարչությունում փետրվարի 22-ին ժամը 15:57-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մասիսի տարածաշրջանի Խարբերդ գյուղի 6-րդ փողոցի 31 տան բակում հրդեհ է բռնկվել եւ այրվում է այնտեղ կուտակված անասնակերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ, եւ պարզվել է, որ հրդեհ է բռնկվել մեկ այլ հասցեում' 6-րդ փողոցի թիվ 15ա տան բակում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17: 04-ին, մարվել' 22:56 րոպեին: Հրդեհի հետեւանքով այրվել է 1800 հակ անասնակեր:

 

 

Լիլիթ Մաճկալյան