Նյու Յորքի Watertown հանրային գրադարանը մարտ ամսին «Մեկ գիրք, մեկ Watertown 2015» խորագրով հինգ միջոցառում կանցկացնի ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Armenian weekly-ն, մարտի 4-ին «Գիրք քննարկողների միության» անդամները կհավաքվեն քննարկելու բեսթսելերների հեղինակ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցÕ « աղջիկները» գիրքը: Մարտի 26-ին Քրիս Բոհջալյանն ելույթ կունենա եւ կխոսի ոչ միայն իր գրքի, այլեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին:

 

Ամերիկայի հայկական թանգարանի փոխտնօրեն Բարբարա Մերգերյանը կխոսի «Ամերիկացի միսիոներները Հայոց ցեղասպանության ժամանակ» աշխատանքի մասին: Այս գրքում ներկայացած է ամերիկացի միսիոներների դերակատարությունը, ովքեր Մերձավոր արեւելքում օգնել են հայ գաղթականներին եւ փրկել մահվանից:

 

Գրադարանում մարտի 14-ին համերգային ծրագրով հանդես կգան «Մուսաներ» խումբն ու կներկայացնեն հայկական ֆոլկ-ջազային ստեղծագործություններ:

 

Հակոբ Գուդուսուզյանը, ով 250 հեռուստահաղորդման հեղինակ է, կցուցադրի «Հայերի աքսորը» ֆիլմը Հայոց ցեղասպանության, մշակութային ժառանգության եւ հայկական սփյուռքի մասին: Ողջ ամսվա ընթացքում գրադարանի T. Ross Kelly Family Gallery ցուցասրահում կցուցադրվեն հալեպահայ նկարիչ Ալիկ Էլիսյանի կտավները: