Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը նիստ է գումարել, որի ժամանակ ընտրվել են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Այս մասին Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Տեղի է ունեցել Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նիստը, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սուքիաս Ավետիսյանը, քարտուղար՝ Թևան Պողոսյանը»,- հայտարարեց Սահակյանը:
Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից: ՀՀԿ խմբակցությունից հանձնաժողովում ներկայացված է 6, ԲՀԿ-ից՝ 2, մնացած խմբակցություններից՝ մեկական պատգամավոր: