Վրաստանի ազատազրկման վայրերում պատիժ են կրում 187 օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ Թուրքիայի 76 քաղաքացիներ: Ինչպես հայտնել է հանրապետության պրոբացիայի նախարարությունը, այդ ցուցակի երկրորդ տեղում Ռուսաստանի քաղաքացիներն են՝ 41, երրորդում՝ Ադրբեջանի քաղաքացիները՝ 39, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գ րուզիա Online»-ին:

 

Ընդամենը Վրաստանում կա 10 հազար կալանավոր:

 

Ավելի վաղ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտնել է, որ փետրվարի 26-ին Պրահայում ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հետ հերթական բանակցություններում կարծարծվի Վրաստանի այն քաղաքացիների հարցը, որոնք պատիժ են կրում Ռուսաստանում եւ հիշեցրել է, որ Վրաստանն արդեն ազատ է արձակել մի քանի ռուսաստանցիների: