Կատալոնյան «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն, ով այժմ գլխավորում է Արգենտինայի հավաքականը, անդրադառնալով կատալոնյան թիմում իր աշխատանքին, նշել է.

«Ամեն ինչ շատ արագ էր ստացվում, և ինձ չէր հաջողվում վերլուծել «Բարսելոնայի» առաջարկը: Ինձ չհաջողվեց ուժեղացնել թիմի խաղը»,- մարզչի խոսքը մեջբերում է Depor TV-ն:

Հիշեցնենք, որ Մարտինոն կատալոնյան թիմում փոխարինեց Տիտո Վիլանովային: «Կապտանռնագույնները» արգենտինացի մասնագետի գլխավորությամբ ոչ մի հաջողության չհասան: