Լիբանանյան բանակը փետրվարի 26-ին ռմբակոծել է Ռաս Բաալբեքի շրջանի Թալեթ ալ Համրա գյուղի մերձակայքում զինված խմբավորումների ուղղությամբ և գրավել է ռազմաստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող Թալել Ջրաշ կետը:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այնտեղ բանակը պայթուցիկ սարքավորումներ է հայտնաբերել և սկսել է վնասազերծել: Լիբանանյան ազգային տեղեկատվական գործակալության տեղեկացմամբ, բանակը կասեցրել է հարձակումը՝ առաջ ընթանալով Թալել Շրաշի ռազմաստրատեգիական կետի ուղղությամբ, որը նախկինում գտնվում էր ահաբեկիչների վերահսկողության տակ:

 

 

Փետրվարի 22-23-ը բանակին նաև հաջողվել է կասեցնել ահաբեկիչների' Թալեթ Համրա և Ում Խալիդ դիրքերի ուղղությամբ առաջանալու 3 փորձը: Նաև կանխվել են Ռաս Բաալբեք և Ուադի Համիդ կոչվող տարածքներում լիբանանյան բանակի հենակետեր թափանցելու նրանց փորձերը:

 

 

Սիրիական հակամարտության շուրջ 4 տարում սիրիա-լիբանանյան սահմանամերձ տարածքներում հաճախակի բախումներ են ընթանում: Լիբանանն ամրապնդել է իր ուժերը սահմանին՝ փորձելով խուսափել ԻՊ-ի հնարավոր ներխուժումներից: