Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված' հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես:
Ցուցահանդեսը կբացվի մարտի 6-ի ն և կներառի գեղանկարի, քանդակի, գրաֆիկայի, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։ Ներկայացված ստեղծագործությունները կնվիրաբերվեն Կոմիտասի նորաբաց թանգարան-ինստիտուտին։ Ցուցահանդեսը կտևի մինչև մարտի 15-ը: