Մոսկվայի Սախարովյան կենտրոնում ընթանում Է լույս փետրվարի 28-ի գիշերը Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հետ հրաժեշտի արարողությունը: Մարտի 3-ին ավելի ուշ քաղաքական գործչին թաղելու են Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նեմցովին հրաժեշտ տալու են եկել նրա մերձավորները, ընկերներն ու զինակիցները: Ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, Նեմցովին հրաժեշտ տալու Է եկել նաեւ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը: Արարողությանը եկել Է նաեւ Ռուսաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Սախարովյան կենտրոնի դահլիճում տեղադրված Է բաց դագաղը: Վառվում են մոմեր, հնչում Է սգո երաժշտություն, սրահում դրված են սգո ծաղկեպսակներ, այստեղ կախված են քաղաքական գործչի սեւ-սպիտակ լուսանկարները, մարդիկ ծաղիկներ են բերում:
Նեմցովը դարձել Էր արդի Ռուսաստանի ամենավառ քաղաքական գործիչներից մեկը:
«Նրան վիճակվեց աշխատելու կարեւոր պաշտոններում մեր երկրի համար դժվարին անցումային շրջանում: Նա միշտ շիտակ եւ ազնվորեն հայտարարում Էր իր դիրքորոշումը, պաշտպանում իր տեսակետը»,- ընդգծել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Նեմցովի մորը հղած ցավակցական հեռագրում:
«Բորիս Նեմցովը դարձավ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների շրջանի ամենատաղանդավոր քաղաքական գործիչներից մեկը: Գործում Էր բացահայտ, հետեւողականորեն եւ երբեք չԷր դավաճանում իր հայացքներին»,- նշել Է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Նեմցովի հուղարկավորությանը մասնակցելու մտադրության մասին հայտնել են շատ խորհրդարանականներ, համերկրային եւ տարածաշրջանային, այդ թվում՝ Յարոսլավլի մարզի իշխանության մարմինների, օրենսդիր ժողովի, որտեղ նա աշխատում Էր, ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, կուսակցությունների անդամներ՝ ինչպես Նեմցովի նախկին զինակիցներ, այնպես Էլ ախոյաններ:
Սգո արարողությանը կմասնակցեն նաեւ այլ երկրների ներկայացուցիչներ: Այսպես, ինչպես սպասվում Է, կժամանեն Լատվիայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Զանդա Կալինյա Լուկաշեւիցան, Ռիգայի քաղաքագլուխ Նիլ Ուշակովը: Նեմցովին հրաժեշտ տալու կգան Մոսկվայում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, դիվանագիտական կազմի ներկայացուցիչներ: