Իրանը մոտ ապագայում մտադիր Է կառուցել պլազմային ռեակտոր, որը թույլ կտա Էներգիայի վերածել թափոնները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ISNA գործակալությանը: Այս գաղափարի մասին հայտնել Է Իրանի Էներգիայի նոր տեսակների կազմակերպության տնօրեն Յուսեֆ Արմուդելին: Նրա խոսքով՝ աղբն Էներգիայի վերածելու համար պլազմային տ եխնոլոգիայի օգտագործումը նոու-հաու Է, եւ Իրանը կլինի այն սակավաթիվ երկրներից մեկը, որոնք օգտագործում են նման տեխնոլոգիան, եթե այդպիսի ռեակտոր ստեղծի:

 

Արմուդելին ընդգծել Է, որ պլազմային ռեակտորի ստեղծման պլանի կատարման առաջին փուլի արդյունքները, որոնք ներկայացրել են իրանցի գիտնականները, ցույց են տվել նման նախագիծ իրականացնելու Թեհրանի կարողությունը: Ժամկետը՝ երբ Իրանը կկարողանա պլազմային ռեակտոր կառուցել, չի հաղորդվում:

 

Ինչպես նշել Է գործակալությունը, պլազմային ռեակտորը նվազագույն վնաս Է հասցնում շրջակա միջավայրին եւ մոխիր կամ վտանգավոր մնացորդներ չի թողնում: Պլազմային տեխնոլոգիան կարող Է օգտագործվել Էլեկտրականության արտադրության, ջրի տաքացման, ջրի՝ գոլոշու կերպափոխման, ջրածնի, մեթանի, Էթանոլի եւ մեթանոլի ստացման համար: Կարող Է լայնորեն կիրառվել, օրինակ, նավթարդյունաբերության մեջ՝ նավթի մնացուկների վերամշակման համար:

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Կանադան եւ Ֆրանսիան մեծ միջոցներ են ներդրել թափոններից Էներգիա ստանալու պլազմային տեխնոլոգիայի զարգացման բնագավառում: