Վրաստանի նախկին վարչապետ և «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին 21 դիրքով իջել Է «Աշխարհի միլիարդատերերի» վարկանիշում՝ ընթացիկ տարում զբաղեցնելով 291-րդ տեղը:
Forbes-ի վերջին տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են մարտի 2-ին, 2015 թվականին Իվանիշվիլիի կարողությունը կազմում Է 5,2 մլրդ ԱՄՆ-ի դոլար: Այսպիսով՝ նա պահպանել Է Վրաստանի ամենահարուստ մարդու կարգավիճակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
«Ներկայում Վրաստանի ամենահարուստ մարդն իր փողերը վաստակել Է Ռուսաստանում և տուն Է վերադարձել 2003 թվականին»,-նշում Է հրատարակությունը:
2014 թվականին Իվանիշվիլիի կարողությունը, ինչպես և ընթացիկ տարում, գնահատվում Էր 5,2 մլրդ դոլար, բայց այն ժամանակ նա 270-րդ հորիզոնականն Էր զբաղեցնում «Աշխարհի միլիարդատերերի» վարկանիշում: 2013 թվականին Իվանիշվիլին 5,3 մլրդ դոլար կարողությամբ 229-րդ տեղում Էր, իսկ 2012 թվականին՝ 153-րդ տեղում՝ 6,4 մլրդ դոլար կարողությամբ: