Հարավային Կորեայում ԱՄՆ-ի դեսպան Մարկ Լիփերթը մարտի 5-ին լրջորեն վիրավորվել Է ածելիով զինված մարդու հարձակման հետեւանքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սեուլի ոստիկանությանը: Վերջինիս տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել վաղ առավոտյան, երբ դեսպանը դասախոսության Էր ուղեւորվում Հարավա յին Կորեայի մայրաքաղաքի Սենջոն թագավորի անվան մշակութային կենտրոն: Հարձակվողը կալանավորվել Է հանցանքի վայրում:

 

Նա Կորեայի Հանրապետության (ԿՀ) 55-ամյա քաղաքացի Կիմ Գի Չժոն Է, որը գլխավորում Է «Ուրիմադան» ձախամետ քաղաքացիական կազմակերպությունը: Հարձակման ժամանակ չարագործը բղավել Է, որ ինքը դեմ Է պատերազմին եւ փետրվարի 2-ին սկսված Foal Eagle եւ Key Resolve ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժություններին: Նա նաեւ պահանջել Է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միավորումը:

 

ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին տեղափոխել են մերձակա հիվանդանոց: Դատելով ըստ տեղական զանգվածային լրատվամիջոցների տարածած լուսանկարների՝ վնասվել Է նրա դեմքի աջ մասը եւ ձախ ձեռքի դաստակը: Ականատեսների վկայությամբ՝ հանցագործը հարձակվել Է թիկունքից, դեսպանին տապալել Է մոտակա սեղանին եւ ածելիով վերքեր հասցրել նրան:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Միացյալ Նահանգները «վճռականորեն դատապարտել Է» դեսպանի վրա կատարված հարձակումը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի համապատասխան հայտարարությունը Վաշինգտոնում հնչեցրել Է գերատեսչության մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը: Իր հերթին, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնարդետ Միհենը հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատահարի կապակցությամբ հեռախոսով զանգահարել Է Լիփերթին՝ «նրան մաթելով արագ ապաքինում»: