Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցավ ««Շիրակ» ուսանողական փառատոն 2014» միջոցառման փակման արարողությունը: Փառատոնին մասնակցում էին Շիրակի մարզի բոլոր բուհերը: Փառատոնի փակման արարողության ժամանակ մասնակից լավագույն ուսանողները ներկայացան համերգային ծրագրով, իսկ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդ ելավորման բաժնի սաները՝ իրենց աշխատանքներով:

 

 

Փառատոնը մեկնարկել էր 2014 թվականի նոյեմբերին: Այս ընթացքում մրցումներ են տեղի ունեցել տարբեր ոլորտներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Երիտասարդական Հիմնադրամի Շիրակի մարզի երիտասարդական կենտրոնի համակարգող Վահե Թաքվորյանը, միջոցառումը լավագույն տարբերակն է համախմբելու մարզի բոլոր բուհերի ուսանողներին: «Կար մրցապայքար փառատոնի պահանջներով ներկայացված բոլոր ոլորտներում:

 

 

Ի դեպ, մրցապայքար է եղել ինչպես մարզական և ինտելեկտուալ, այնպես էլ գեղանկարչական ու դիզայներական աշխատանքների: Փառատոնի շրջանակներում անցկացվել է նաև գեղանկարչական աշխատաքների ցուցադրություն: Ընդհանուր առմամբ, փառատոնին ներգրավված է եղել մարզի 8 բուհ: Փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ, բայց հույս ունենք, որ այն կդառնա ամենամյա»,- նշեց Վահե Թաքվորյանը:

 

 

Լավագույն ուսանողները և ուսանողական թիմերը պարգևատրվեցին: Փառատոնի կազմակերպիչն ու նախաձեռնողը Հայաստանի Երիտասարդական հիմնադրամն է: Փառատոնի անցկացմանն աջակցել է ՀՀԿ Գյումրու երիտասարդական կազմակերպությունը:

 

Արմենուհի Մխոյան