«Իսլամական պետության» զինյալները հարձակվել են Հալեպի արևելյան հատվածում քրդական ինքնապաշտպանական ուժերի կենտրոնի վրա: Ինչպես հաղորդում է լիբանանյան Al-Mayadin գործակալությունը, նրանք ականապատ մեքենա են պայթեցրել Սաուամիա Սարին ճամբարի մոտ:

 

Դրան հաջորդող հարձակումը հետ է մղվել աշխարհազորի կողմից: Մոջահեդները կորուստներ են կրել և նահանջել:

 

Հաղորդվում է, որ նախօրեին քրդական ինքնապաշտպանական ուժերն իրենց հսկողության տակ են առել Հալեպ-ալ Հասաքե ավտոճանապարհի մերձակայքում գտնվող չորս գյուղ: ԻՊ-ի ավազակախմբերի հետ բախումների ժամանակ այդ շրջանում երկու կողմերում զոհվել է 27 մարդ:

 

Քրդերը շարունակում են առաջ շարժվել Քոբանիից դեպի արևմուտք և հարավ-արևմուտք'Ջարաբլյուս և Կարա Կոզակ, որտեղ իսլամիստների դիրքերն են: Մեկ օրվա ընթացքում, Firat լրատվական գործակալության տվյալներով' երկու ուղղություններով նրանց հաջողվել է ոչնչացնել ավելի քան 40 գրոհայինի: