Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսությունների և Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի նախաձեռնությամբ հայկական մշակութային կենտրոնում մարտի 12-ին կայացել է միջոցառում՝ նվիրված Սանկտ Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի տոնին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև երկկողմ հարաբերություններն ու համագործակցության ծրագրերը:

 

ՀՀ գլխավոր հյուպատոսը նշել է, որ 2012թ.-ից Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ և ակտիվորեն մասնակցում է կազմակերպության բոլոր միջոցառումներին: Հրայր Կարապետյանը շեշտել է, որ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է կազմակերպության գագաթաժողովին, որտեղ ընդունվել է բանաձև' ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին սատարելու մասին: ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծել է նաև, որ Հայաստանի դպրոցներում և բուհերում մեծ ուշադրություն է դարձվում ֆրանսերենի ուսուցմանը և ֆրանսերեն լեզվի ուսուցիչների կատարելագործման խնդիրներին:

 

Այնուհետև ելույթ են ունեցել Սանկտ Պետերբուրգում Շվեցիարիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Բուլղարիայի գլխավոր հյուպատոսները, որոնք, մասնավորապես, իրենց շնորհակալությունն են հայտնել ՀՀ գլխավոր հյուպատոսին' միջոցառման կազմակերպման գործում ներդրած մեծ ջանքերի համար, ինչպես նաև ներկայացրել են իրենց երկրների' Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ 2015թ. անցկացվելիք ծրագրերը, որոնց մեջ ընդգրկված են կինոփառատոններ, դասական և ժամանակակից երաժշտության համերգներ, ֆրանսերենի մրցույթներ, գիտաժողովնեÖ € և թատերական բեմադրություններ:

 

Հանդիպման վերջում բանախոսները պատասխանել են ներկաների հարցերին: