Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում մարտի 9-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 87 մլն 15 հազար 750 դոլար' 479.98 դրամ ԱՄՆ' մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76 մլն 855 հազար 496 դոլար' 481.64 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 3,5 մլն ԱՄՆ դոլար' 481.91 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում իրականացվել է 10 մլն 200 հազար դոլարի առք եւ վաճառք' 481.32 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7 մլն 74 հազար 669 եվրո' 515.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել' 15 մլն 696 հազար 218 եվրո' 521.11 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

 

Միջբանկային շուկայում իրականացվել է 50 հազար եվրո առք եւ վաճառք' 525.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 578 մլն 667 հազար 619 ռուբլի' 7.80 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 196 մլն 928 հազար 946 ռուբլի' 7.99 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

 

Մարտի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 30.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.5 մլն ԱՄՆ դոլար: