Հանրապետության տարածքում մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 17-ին լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն: Մարտի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մարտի 17-ին կնվազի 4-5 աստիճանով, 18-19-ի ցերեկը և 20-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով: Քամին հարավարևմտյան' 3-8 մ/վրկ արագությամբ:

 

 

Երևանում մարտի 17-ին, 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 17-ին բարձրադիր վայրերում' թաց ձյուն: Մարտի 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 17-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +7 աստիճան, մարտի 18-ին' +10, մարտի 19-ին' +13, մարտի 20-21-ին' +11 աստիճան: