Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող Աղզամովի հուշամրցաշարի 5-րդ տուրում հաղթանակ տոնեց:

Պետրոսյանը պարտության մատնեց Նադիրջանովային: 5 տուրից հետո հայ շախմատիստը վաստակել է 3,5 միավոր:

4,5 միավորով աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմևը: