Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, անդրադառնալով Իսպանիայի առաջնության 28-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպմանը, համոզմունք է հայտնել, որ իրենք ունակ են մրցակցին հաղթելու:

Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու մարտի 22-ին, «Նոու Կամպ» մարզադաշտում: Առաջին շրջանի խաղում մադրիդյան ակումբը հաղթել էր 3:1 հաշվով:

«Գիտենք, որ մեզ վրա մեծ ճնշում է գործադրվում, սակայն դա նորմալ է, քանի որ խաղն իսկապես շատ կարևոր է: Յուրաքանչյուր խաղացող, ով սիրում է ֆուտբոլը, ցանկանում է մասնակցել այդ խաղին: Կփորձենք լավ պատրաստվել խաղին և հաղթել: Մենք ունակ ենք առաջին շրջանի արդյունքը կրկնելու: Այժմ թիմը հիանալի մարզավիճակում է և լավ է խաղում»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Inside spanish football-ը: