Նյու Յորքի Բրուքլինի շրջանում մանկապարտեզ Է բացվել այն մեծահասակների համար, ովքեր ցանկանում են իրենց երեխա զգալ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ներկայում մանկապարտեզի խմբում միայն վեց մարդ կա: Սաների ազատ ժամանցը, որոնց թվում կան իրավաբան, ծրագրավորող եւ գրող, ներառում Է տարբեր խաղեր, նկարչություն, ծեփակերտում: «Երեխաների» համար նախատեսված են մեռյալ ժամ եւ ետաճաշիկ: Բացի այդ, անցկացվում են ծնողական ժողովները, որոնց յուրաքանչյուր «երեխա» պետք Է կանչի երկու մեծահասակի:
Մանկապարտեզում ժամանակն անցկացնելու արժեքը տարբեր Է՝ կախված հաճախորդների ֆինանսական վճարունակությունից: Սաներն ամսական վճարում են 333-ից մինչեւ 999 դոլար:
Հաստատության հիմնադրի խոսքով՝ մանկապարտեզը մտահղացվել Է, որպեսզի մեծահասակները կարողանան «ոչ երկար ժամանակով ազատություն տալ իրենց ներսում ապրող երեխային»: Ենթադրվում Է, որ մանկապարտեզ հաճախելը նյույորքցիներին կօգնի ավելի թեթեւ նայել կյանքին, ավելի վստահ զգալ իրենց եւ պարզապես լավ անցկացնել ժամանակը: