Հնդկաստանի Գոա նահանգի ափերի մոտ ծովն Է ընկել երկրի ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը, փրկարարները որոնում են անձնակազմի՝ անհետ կորած երկու անդամների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հաղորդել Է Hidustan Times տեղական թերթը:
Օդանավի անձնակազմի անդամներից եւս մեկին հաջողվել Է փրկել:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, ավիաաղետը տեղի Է ունեցել ափից մոտավորապես 46 կիլոմետր հեռավորության վրա: Դրա պատճառների մասին չի հաղորդվում: