ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի և հայ համայնքի ներկայությամբ, աշխատանքային այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցի և մասնակցել Ծաղկազարդի առիթով մատուցվող պատարագին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նախարարը եկեղեցում ելույթ է ունեցել' ներկայացնելով սփյուռքի նախարարության անելիքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաև նախարարության' հայապահպանմանն ուղղված առաջնայնությունները։

 

 

Այնուհետև տեղի է ունեցել նախարար Հակոբյանի հանդիպումը համայնքային կառույցների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարվելիք աշխատանքները: