Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները ապրիլի 2-ին դռնփակ հանդիպում են անցկացրել Թբիլիսիի Tbilisi Marriott հյուրանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ռուսթավի-2» վրացական հեռուստաընկերությունը:

 

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հարցերը:

 

«Մեր համագործակցությունը նպատակամղված Է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ մեր երկրի զինված ուժերի հնարավորությունների զարգացմանը: Մեր համագործակցությունն ուղղված չԷ որեւԷ կողմի դեմ»,-հանդիպումից հետո հայտարարել Է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն:

 

Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը նշել Է, որ «եռակողմ հանդիպման ձեւաչափը լավ մեխանիզմ Է Հարավային Կովկասում խաղաղության, բարօրության եւ կայունության պահպանման համար», հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: