Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում 49 կգ քաշային Ալեն Դանիելյանը կպայքարի ոսկե մեդալի համար: Այսօր կայացած կիսաեզրափակիչ մենամարտում հայ բռնցքամարտիկը վստահ հաղթանակ տոնեց Ղրղստանը ներկայացնող Սյուրգակ Ձանասիետովի նկատմամբ և վաղը ոսկե մեդալի համար մղվող մենամարտում կփորձի հաղթահարել ղազախ Սակեն Բիբասինովի արգելքը: Անապայի մրցաշարից Կարեն Աղամալյանի գլխավորած երիտասարդական հավաքականը Հայաստան կբերի նաև մեկ բրոնզե մեդալ, որը նվաճել է 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: