Արարատի մարզային փրկարարական վարչությունում ապրիլի 3-ին, ժամը 15:11-ին' ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Ռանչպար համայնքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ կիսով չափ թեքվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայրում պարզ է դարձել, որ ԴԱՖ մակնիշի CA1135BH պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան Ռանչպար-Արաքս միջհամայնքային ավտոճանապարհի 7-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ թեքվել: Առկա է կողաշրջվելու վտանգ:
Հրշեջ-փրկարարները Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 1961 թվականին ծնված վարորդ Ն. Ֆ.-ի բեռնատարը հատուկ տեխնիկայի օգնությամբ, տեղի ուժերի հետ դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:
Լիլիթ Մաճկալյան