Տարբեր գործիչների, մասնավորապես լրագրողների ձերբակալությունները և ազատազրկման դեպքերը Թուրքիայում շարունակվում են: Գազիանթեփից (Այնթապ) լրագրող Յաշար Էլման Էրդողանին վիրավորանք հասցնելու հիմնավորմամբ դատապարտվել է 1 տարի, 11 ամիս և 10 օր ազատազրկման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնու մ է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Ազատազրկման պատճառը եղել է այն, որ 2014 թվականի հուլիսի 16-ին Էլման Facebook սոցիալական ցանցում մեկ այլ անձի արած հրապարակումը, որը վիրավորում էր այն ժամանակվա վարչապետ Էրդողանին, հավանել է և դրանով կիսվել: Դրանից հետո թուրք լրագրողի դեմ հարուցվել է քրեական գործ «հանրային գործչին իր զբաղեցրած պաշտոնի պատճառով վիրավորելու» հիմնավորմամբ:
Յաշար Էլման հայտնել է, որ իրենք գործը բողոքարկելու են վերին ատյաններում: