ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանը պաշտոնանկ է արվել և ուղարկվել կադրերի ռեզերվ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

 

Վարդան Նադարյանի փոխարեն Շիրակի մարզում ոստիկանության նոր պետ է նշանակվել Արաբկիրի ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը:

Վարդան Նադարյանը Շիրակի մարզի ոստիկանության վարչության պետ էր նշանակվել 2013 թվականի հունվարի վերջին: